Jump to content

Հովհաննես առաքյալի երկրորդ թուղթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հովհաննես երկրորդ ընդհանրական թուղթը Նոր Կտակարանի 27 գրքերից է և մաս է կազմում ընդհանրական կամ կաթողիկե նամակների։

Նոր Կտակարան
Մատթեոս
Մարկոս
Ղուկաս
Հովհաննես
Գործք
Հռոմեացիներին
Ա Կորնթացիներին
Բ Կորնթացիներին
Գաղատացիներին
Եփեսացիներին
Փիլիպպեցիներին
Կողոսացիներին
Ա Թեսաղոնիկեցիներին
Բ Թեսաղոնիկեցիներին
Ա Տիմոթեոսին
Բ Տիմոթեոսին
Տիտոսին
Փիլիմոնին
Եբրայեցիներին
Հակոբոս
Ա Պետրոս
Բ Պետրոս
Ա Հովհաննես
Բ Հովհաննես
Գ Հովհաննես
Հուդա
Հայտնություն

Այս նամակի, ինչպես նաև Հովհաննեսի երրորդ նամակի հեղինակի ավանդաբար համարվել է Ավետարանի հեղինակ Հովհաննես առաքյալը։ Սակայն այսօր նամակի հեղինակի շուրջ Աստվածաշնչագիտության մեջ գոյություն ունեն տարբեր վարկածներ։

  • Նամակի հեղինակը Հովհաննես առաքյալի աշակերտներից է, և նամակը գրել է առաքյալի թելադրմամբ։
  • Հեղինակը Հովհաննես անունով Երեցն է, ում մասին հիշատակում է Պապիասը, և ով եղել է Հովհաննեսյան դպրոցի հետևորդ։

Գրության ժամանակը և վայրը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նամակը գրվել է Հովհաննու ավետարանից և Հովհաննու առաջին թղթից հետո, Հովհաննու երրորդ նամակից առաջ։ Ընդունված է գրության ժամանակը համարել առաջին դարի 90-ական թթ.։ Այլ գիտնականներ կարծում են, որ նամակը գրվել է 90-130 թ.։ Գրության վայրը համարվում է Եփեսոսը։

Բովանդակությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նամակը կարելի է բաժանել բովանդակային հետևյալ մասերի.

  • Ողջույն ընտրյալ Տիրուհուն և նրա որդիներին
  • Հորդոր միմյանց սիրելու
  • Զգուշացում մոլորեցնողներից, ովքեր չեն ընդունում Հիսուսին մարմնով եկած
  • Տիրուհուն այցելելու ակնկալիք
  • Ամփոփում

Ուդո Շնելլե, Ներածություն Նոր Կտակարանի, Գյոթինգեն։ 2005, էջ 485-492

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]